National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.09.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 18-ին հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ:

Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը: Խմբի ղեկավարը նշեց, որ փոխադարձ այցերը կնպաստեն հետագայում եւս երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Արաիկ Հովհաննիսյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ այսօր առկա է մեծ հնարավորություն տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար:

Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորեց փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

Երկու կողմերն էլ նշեցին, որ բազմաթիվ ոլորտներում համագործակցության եւ ներդրումներ կատարելու լայն հնարավորություններ կան: Ներդրումների փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում հատկապես կարեւորվեց փոխգործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում: Կարեւորվեց նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Քուվեյթի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, սիրիահայ փախստականներին հումանիտար օգնություն, ինչպես նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանքների իրականացմանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am